Վիկտոր Համբարձումյանի հուշարձան (Երևան)
Վիկտոր Համբարձումյանի հուշարձան | |
---|---|
Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ |
Քանդակագործ(ներ) | Տարիել Հակոբյան |
Ճարտարապետ(ներ) | Հայկ Ասատրյան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | դեկտեմբերի 15, 2009 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Վիկտոր Համբարձումյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ, տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բրոնզից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանի տեղադրման ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից։
Գիտնականի բրոնզաձույլ արձանը կանգնած է պատվանդանին, կարծեք, գալակտիկայի կենտրոնում՝ խորհրդանշելով հավերժություն և անսահմանություն։ Արձանի հեղինակները կոմպոզիցիայի հիմքում դրել են Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր», այսինքն՝ դեռևս չբացահայտված շատ բաներ կան տիեզերքում։ Գիտնականը պատկերված է շարժման մեջ, ինչպիսին էր իր ապրած և կերտած ժամանակաշրջանը՝ զարգացում, շարժում և առաջընթաց։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 15-ին Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և այլք[1]։
Վիկտոր Համբարձումյանին նվիրված կիսանդրի կա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։